Johnson & Johnson-ը սկսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլը

16:28   24 Սեպտեմբեր 2020    309

Չորեքշաբթի օրը ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը հայտարարեց COVID-19- ի դեմ պատվաստանյութի փորձարկման երրորդ՝ վերջին փուլին անցնելու մասին:

Կլինիկական այս փորձարկումներին 60 հազար մարդ կմասնակցի: J&J- ը պատվաստանյութի վրա աշխատանքները սկսել է հունվարին, իսկ կլինիկական փորձարկումներին անցել է արդեն հուլիսին:

J&J- ն չորրորդ ընկերությունն է Միացյալ Նահանգներում Moderna-ից, Pfizer-ից և AstraZeneca-ից հետո, որը սկսում է փորձարկումների իր երրորդ փուլը: Նրա կողմից մշակված պատվաստանյութը մյուս երեքից տարբերվում է նրանով, որ պատվաստման համար անհրաժեշտ է պատվաստանյութի մեկ, այլ ոչ թե՝ երկու չափաբաժին:

Ընթացիկ փորձարկումների արդյունքները պետք է պատրաստ լինեն 2021 թվականի սկզբին: J&J- ը, ինչպես մյուս ընկերությունները, արդեն պայմանավորվել է ԱՄՆ իշխանությունների հետ 100 միլիոն չափաբաժին COVID-19 պատվաստանյութ մատակարարելու շուրջ՝ ընդհանուր առմամբ 1 միլիարդ դոլարի չափով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Johnson&Johnson  


Վերնագիրի այլ պիտակները