«Ռուսաստանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը». Վյաչեսլավ Վոլոդին

09:38   24 Սեպտեմբեր 2020    323

Սեպտեմբերի 23-ին՝ Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է՝ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, հայտնում է Hayatsk.info-ն:

Վոլոդինը նշել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և ներկայումս աշխատանքներ են տարվում՝ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության մասին համաձայնագրի շուրջ. «Ռուսաստանը շահագրգռված է՝ Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմամբ ոչ միայն խորհրդարանների մակարդակով, այլ նաև մյուս ոլորտներում»:
Վյաչեսլավ Վոլոդինը ասաց, որ Ռուսաստանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Նա աջակցում է խնդրի խաղաղ լուծմանը:

Նշելով Ադրբեջանի և Ռուսաստանի խորհրդարանների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, խոսնակ Սահիբա Գաֆարովան ընդգծել է՝ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի նշանակությունը: Խոսնակը նշել է, որ մեր երկրները հաջողությամբ համագործակցում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում:

Սահիբա Գաֆարովան ասել է, որ բացի այն, որ մեր երկիրը բազմազգ է և բազմադավան, այն ունի հարուստ հոգևոր մշակույթ ու ժառանգություն և մեծ փորձ՝ բազմամշակութայնության ոլորտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վյաչեսլավ-Վոլոդին  


Վերնագիրի այլ պիտակները