Թրամփը հաջողություն է մաղթել արքայազն Հարրիին, որը կնոջ հետ քարոզչական տեսահոլովակ է տեսագրել

10:45   24 Սեպտեմբեր 2020    236

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաջողություն է մաղթել արքայազն Հարրիին, որն իր կնոջ՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ քարոզչական տեսահոլովակ է տեսագրել ընտրություններից առաջ։

Սեպտեմբերի 23-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում լրագրողը Թրամփին խնդրել է մեկնաբանել տեսանյութը՝ նշելով, որ զույգը պաշտպանում է դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենին, թեեւ արքայազնի եւ Մարքլի տեսահոլովակում այդ մասին չի ասվում:

«Ես նրա (Մարքլի) մոլի երկրպագուն չեմ, եւ նա, հնարավոր է, դա գիտի: Ես հաջողություն եմ մաղթում Հարրիին, դա նրան պետք կգա»,- ասել է Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը:

Համացանցում զետեղված տեսագրության մեջ Մարքլն առաջիկա ընտրությունները համարել Է «կյանքում ամենակարեւորը»: Արքայազն Հարրիի խոսքով՝ «նոյեմբերը մոտենալուն համեմատ կենսականորեն կարեւոր է խոսքից դուրս վանել ատելությունը, ապատեղեկատվությունն ու բացասագարությունը ցանցում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները