ԱՄՆ-ում ռասիզմի դեմ ցույցերի ընթացքում 2 ոստիկան է վիրավորվել

11:44   24 Սեպտեմբեր 2020    237

ԱՄՆ-ի Լուիզվիլ քաղաքում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել ոստիկանների կողմից Բրեոնա Թեյլորի սպանության գործով դատավճռի կայացման կապակցությամբ։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ զանգվածային բողոքի ակցիայի ընթացքում 2 ոստիկան հրազենային վնասվածք է ստացել։ Կասկածյալը ձերբակալվել է։ Վիրավոր ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում։

Լուիզվիլում արտակարգ դրություն է հայտարարվել, տեղակայվել են ազգային գվարդիայի ուժեր։

Դատավճռի դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նաև Նյու Յորքում, Չիկագոյում և ԱՄՆ-ի այլ քաղաքներում։

26-ամյա աֆրոամերիկացի Թեյլորը սպանվել էր իր տանը՝ մարտին, երբ ոստիկանները եկել էին խուզարկության։ Իրավապահների ուղղությամբ բնակարանից կրակ էին բացել։ Փոխհրաձգության ընթացքում Բրեոնա Թեյլորը սպանվել էր։ Դատարանը վճռել է, որ ոստիկանների կողմից ուժի կիրառումն արդարացված է եղել։ Ոստիկաններից 2-ն արդարացվել են, մյուսը մեղավոր է ճանաչվել «ուրիշի կյանքն անտեղի վտանգելու» հոդվածով։ Այս որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել, քանի որ մեղադրող կողմը պահանջում էր, որ ոստիկանները մեղավոր ճանաչվեն մարդասպանության հոդվածով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները