Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի ռեկորդային աճ է գրանցվել

12:07   24 Սեպտեմբեր 2020    253

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 259 նոր դեպք է հայտնաբերվել։ Համավարակի սկզբից ի վեր սա օրական ամենաբարձր ցուցանիշն է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է StopCov պաշտոնական կայքը։

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4399 դեպք․ ակտիվ դեպքերի թիվը ներկայումս 2317 է: Մեկ օրվա ընթացքում առողջացել է 62 պացիենտ։

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում COVID-19-ից ապաքինվել է 1,705 մարդ: Երկրում կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը 25 է։
Կարանտինում է գտնվում 5390 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները