ԱՄՆ-ը սահմանափակումներ է մտցնում Կուբայից ալկոհոլի եւ ծխախոտի ներմուծման համար

13:45   24 Սեպտեմբեր 2020    307

Միացյալ Նահանգները խստացնում է Կուբայի նկատմամբ սահմանափակումները՝ նոր արգելքներ մտցնելով երկրի մի շարք հյուրանոցներում ամերիկացիների կողմից համարների ամրագրումների, Կուբայում արտադրված ալկոհոլային եւ ծխախոտային ապրանքները ԱՄն ներմուծելու, ինչպես նաեւ մի շարք հասարակական միջոցառումներին ամերիկացիների մասնակցության համար:

«Այսօր ես հայտարարում եմ, որ ֆինանսների նախարարությունը արգելում է Կուբա ժամանող ամերիկացիներին կանգ առնել կառավարությանը պատկանող հաստատություններում», - ասել է նա: «Մենք նաեւ հետագա սահմանափակումներ ենք մտցնում կուբայական ալկոհոլային խմիչքների եւ կուբայական ծխախոտի ներկրման համար»,- հավելել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես բացատրվում է ԱՄՆ կառավարության Դաշնային ռեգիստրի պաշտոնական փաստաթղթերի հավաքածուի մեջ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) կողմից տեղադրված ծանուցագրում, փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հինգշաբթի, սեպտեմբերի 24-ին: Փաստաթղթում նշվում է, որ նոր սահմանափակումները մտցվում են «Կուբայի նկատմամբ նախագահի արտաքին քաղաքականության դրույթները կյանքի կոչելու եւ Կուբայի ռեժիմին եկամտի աղբյուրներից զրկելու համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները