Դոնալդ Թրամփը կարևոր զանգի պատրվակով լքել է մամուլի ասուլիսը

13:58   24 Սեպտեմբեր 2020    261

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն լքել է մամուլի ասուլիսը՝ հաղորդելով հրատապ զանգի մասին:

«Հրատապ զանգ է ստացվել: Ես կվերադառնամ, կտեսնվենք վաղը»,- ասել է Թրամփը լրագրողներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ նա չի նշել է, թե ինչ կարևոր զանգի մասին է խոսքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլլ քաղաքում չորեքշաբթի՝ բողոքի ակցիայի ժամանակ, անհայտ անձինք կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով ոստիկանության 2 աշխատակից վիրավորում է ստացել: Այս մասին հայտնել է տեղի WLKY հեռուստաալիքը՝ հղում տալով իրավապահ մարմիններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները