ԱՄՆ-ում կարծում են, որ COVID-19-ի վիրուսային ծանրաբեռնությունը մուտացիայի հետևանքով մեծանում է

14:13   24 Սեպտեմբեր 2020    253

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի վիրուսային ծանրաբեռնությունն զգալիորեն մեծանում է D614G մուտացիայի հետևանքով:

Հետազոտողների եզրակացությունները սեպտեմբերի 23-ին հրապարակվել են medRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում։

Հյուսթոնի (Տեխասի նահանգ) մեթոդական հոսպիտալի մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ավելի քան 5 հազար մանրէահիմք: Նրանք հանգել են այն եզրակացության, որ Հյուսթոնում կորոնավիրուսի տարածումը մինչ այս պահը տեղի է ունեցել երկու ալիքով, որոնցից մեկը տեղի է ունեցել գարնանը, իսկ երկրորդը՝ այս տարվա ամռանը: Հետազոտություններն սկսվել են մարտին:

Հիվանդների 99 տոկոսի մոտ, որոնք վարակվել են կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ, հայտնաբերվել է դրա մուտացիան, որն ստացել է D614G կոդային անվանումը: Գիտնականները նշում են, որ այդ մուտացիայի դեպքում զգալիորեն աճում է COVID-19-ի վիրուսային ծանրաբեռնությունն, այսինքն՝ ավելանում է վիրուսի մասնիկների քանակը, որոնք վարակվելիս հայտնվում են մարդու օրվանիզմում:

Մասնագետները նշում են, որ վիրուսային ծանրաբեռնությունը մեծացնում է վիրուսի տարածման արագությունը: Ըստ որում նրանք կապ չեն հայտնաբերել մարդու օրգանիզմում վիրուսի մասնիկների քանակի և դրա հարուցած հիվանդության ծանրության միջև: Այդ հետազոտության արդյունքներն այս պահին հաստատված չեն անկախ փորձագետների կողմից: Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել էր, որ մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի շուրջ 22 եզակի մուտացիաներ:

Դրանց թվում առավել լայն տարածվածներն են P314L-ը և D614G-ը: «Ռուսաստանի և արտասահմանյան երկրների տարածքում SARS-CoV-2 վիրուսի մանրամասն համեմատությունը հաստատում է, որ վիրուսի մանրէահիմքերի հենց Արևմտյան Եվրոպայի տարածքում շրջանառվող տարբերակներն են, որոնք մեծավ մասամբ արդեն ունեցել են P314L (գեն ORF1b) և D614G (գեն S) մուտացիաները, որ 2020 թվականի մարտին և ապրիլին զանգվածայնորեն բերվել Ռուսաստան»,- նշել են գերատեսչությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները