Նոբելյան մրցանակի պարգեւատրման հիմնադրամը կաճի գրեթե 96 հազար եվրոյով

14:29   24 Սեպտեմբեր 2020    243

Նոբելյան մրցանակի պարգեւատրման հիմնադրամը կավելացվի 1 միլիոն շվեդական կրոնով (95,8 հազար եվրոյոով), ընդհանուր առմամբ այն կկազմի 10 միլիոն կրոն (958 հազար եվրո):

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 24-ին Dagens Industri հրատարակությանը հայտնել Է Նոբելի հիմնադրամի նախագահ Լարս Հեյքենսթենը:

Մրցանակների գումարը տատանվում Էր շատ տարիների ընթացքում, սակայն այժմ հիմնադրամի վարչությունը ցանկանում Է, որ այն շարունակի աճել: Հեյքենսթենի խոսքով՝ «դրամական գումարի չափի ավելացումը կարեւոր Է մրցակցող պարգեւների նկատմամբ Նոբելյան մրցանակի դիրքերի ամրապնդման համար»:

Նա պարզաբանել Է, որ այդ միջոցը հնարավոր Է դարձել հիմնադրամի ծախսերի եւ կապիտալի ընթացիկ հարաբերակցության շնորհիվ: Ըստ որում, երբ ներկայիս նախագահն ինը տարի առաջ՝ 2012 թվականին ձեռնամուխ եղավ իր պարտականություններին, գործի դրեց խնայողության ծրագիրը, այն ժամանակ մրցանակային հիմնադրամը 20 տոկոսով նվազել Էր՝ 10 միլիոնից մինչեւ 8 միլիոն կրոն: 2017 թվականին մրցանակային հիմնադրամն ավելացրեցին մինչեւ 9 միլիոն կրոն:

Նոբելյան մրցանակների դափնեկիրների հայտարարումը կկայանա հոկտեմբերին: Այս շաբաթ ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը, որն ավանդաբար տեղի Է ունենում դեկտեմբերին, այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով կկայանա նոր ձեւաչափով. Ստոկհոլմի համերգային դահլիճի փոխարեն այն կանցկացնեն առցանց:

Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, որը միշտ տեղի Է ունենում Օսլոյում, կորոնավիրուսի համավարակի պատճառով կդարձնեն պակաս ընդգրկուն եւ քաղաքապետարանից կտեղափոխեն համալսարան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոբել  


Վերնագիրի այլ պիտակները