Հարավկորեացի կորած պաշտոնյային գնդակահարել են ԿԺԴՀ-ում, հայտարարել են Սեուլում

14:36   24 Սեպտեմբեր 2020    252

Հարավային Կորեայի ձկնորսության վերահսկության ծառայության աշխատակիցը, որը հերթապահության ժամանակ կորել Էր ԿԺԴՀ-ի հետ սահմանային ջրերում, գնդակահարվել Է Հյուսիսային Կորեայում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաստատում են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ձկնորսության վերահսկության ծառայության 47-ամյա քարտուղարը Արեմտյան ծովում (Դեղին ծով) անհետ կորել Էր սեպտեմբերի 21-ի ցերեկը տեսչական կատերով Փոքր Յոնպհյոն կղզու մոտ հերթապահության ժամանակ, կղզի, որի կողքով անցնում Է Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միջեւ տարածքային ջրերի սահմանը: Գործընկերները կատերից պաշտոնյայի կորելու մասին հայտարարել են, երբ նրան չեն հայտնաբերել ճաշի ժամանակ: Տախտակամածին մնացել Էին տղամարդու կոշիկները:

«Տարբեր հետախուզական տվյալների հանգամանալի վերլուծության արդյունքում մեր զինվորականները հաստատել են, որ Հյուսիսային Կորեայում գնդակահարել են հյուսիսկորեական ջրերում գտած մեր քաղաքացուն եւ այրել նրա մարմինը: Մենք խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի կողմից նման վայրագությունը եւ պահանջում մեղավորների բացատրություններն ու պատիժը: Մենք խստորեն նախազգուշացնում ենք, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկած Է Հյուսիսային Կորեայի վրա»,-ճեպազրույցում հայտարարել Է Շտաբների պետերի միավորված կոմիտեի օպերացիոն հրամանատարության ղեկավար Ան Յոն Հոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները