Նոր հակառեկորդ. մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 259 դեպք

14:40   24 Սեպտեմբեր 2020    224

Անցած օրը վրացի վարակաբանները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 259 նոր դեպք: Դա երկրում ամենաբարձր ցուցանիշն Է համավարակի սկզբից ի վեր:

Նախորդ հակառեկոդրը սահմանվել Էր նախօրյակին. այդ ժամանակ մեկ օրում հայտնաբերվել Էր 227 դեպք:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում Է 4 399, նրանցից այսօրվա դրությամբ ակտիվ դեպքերի թիվը 2 669 Է:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել Է 40 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 1 705 հիվանդ (+ 62 վերջին օրվա ընթացքում), մահացել Է 25-ը:

Ներկայումս կարանտինում Է գտնվում 5 390 մերդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձնագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները