Ղազախստանը չեղյալ է հայտարարել մահապատիժը

14:48   24 Սեպտեմբեր 2020    235

Ղազախստանը միացել է մահապատժի վերացման միջազգային արձանագրությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Sputnik Казахстан»-ը:

ՄԱԿ-ի շտաբ կենտրոնակայանում Ղազախստանի մշտական ​​ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը ստորագրել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունը, որի նպատակն է վերացնել մահապատիժը:

Մահապատժի վերացման վերաբերյալ արձանագրությանը միանալու մասին որոշումը նախապես հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի 75-րդ նստաշրջանի ժամանակ: Նա շեշտել է, որ Ղազախստանը հավատարիմ է կյանքի և մարդու արժանապատվության հիմնարար իրավունքի իրացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները