Պուտինը Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ. Պեսկով

15:14   24 Սեպտեմբեր 2020    275

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքերով՝ միջազգային շփման պրակտիկան չի պահանջում շնորհավորանքներ երդմնակալության կապակցությամբ։

«Ոչ, նման բան պարտադիր չէ։ Ըստ էության, շնորհավորանքն արդեն եղել է»,- ասել է Պեսկովը և հիշեցրել, որ Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Բելառուսի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը բելառուս գործընկերոջը շնորհավորել է հեռախոսազրույցի և անձնական հանդիպման ժամանակ, որը վերջերս տեղի է ունեցել Սոչիում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները