Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվը հասել է 7․711-ի

15:44   24 Սեպտեմբեր 2020    228

Թուրքիայում սեպտեմբերի 23-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 72 մարդ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում:

1 օրում անցկացված 112.102 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․767 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.027 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 270.723 մարդ, իսկ 1.561 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է վարակման 308.069 և մահվան 7․711 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 9 մլն 608.370-ի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները