Ադրբեջանի ՌՕՈՒ-ները գիշերային վարժանքներ են անցկացրել. VIDEO

14:20   24 Սեպտեմբեր 2020    371

Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2020 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն, Ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել՝ գիշերային և սահմանափակ տեսանելիության պայմաններում:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունում, սցենարի համաձայն՝ Սու -25 և ՄիԳ -29 ինքնաթիռները կատարել են թռիչքի և վայրէջքի խնդիրները, պայմանական օդային և ցամաքային թիրախների խոցումը, մշակել են բարդ պիլոտաժի տարրեր և մարտական մանյովրներ՝ փոքր և միջին բարձրություններում:

Վարժանքների ընթացքում օդաչուները անցկացրել են նաև օդային հետախուզություն՝ պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատների որոշմամբ:

Վարժանքների ընթացքում դրված խնդիրները հաջողությամբ կատարվել են:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները