Նախչըվանում՝ ինժեներական և սակրավորական ստորաբաժանումների հրամանատարների հետ ուսումնամեթոդական հավաքներ են անցկացվել

10:38   24 Սեպտեմբեր 2020    115

Նախչըվանի կայազորի զորքերի 2020 թ. մարտական համակարգման պլանի համաձայն, անցկացվել են ուսումնամեթոդական հավաքներ՝ ինժեներական ստորաբաժանումների հրամանատարների հետ, հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Պնախարարության մամուլի ծառայությանը:

Ուսումնական հավաքներում հիմնական ուշադրությունը ուղղվել է՝ հատուկ և հատուկ տակտիկական պատրաստության դասընթացներին:

Պարապմունքների ընթացքում ցուցադրվել են՝ դաշտային պայմաններում ավտոմոբիլային տեխնիկայի քողարկման մեթոդներն ու միջոցները, ցուցադրվել են սպառազինության մեջ եղող ժամանակակից հակատանկային պաշտպանիչ սակրավոր կոստյումներ և ականորս սարքեր, ոչ պայթուցիկ հակահետևակային և հակատանկային ինժեներական արգելափակոցների նմուշներ, որոնք տեղադրվելու են պաշտպանության առաջնագծում, մարտական ու ավտոմոբիլային տեխնիկայի համար խրամատներ և թաքստոցներ, «Պոմնիս-2» հատուկ տեխնիկայի տակտիկատեխնիկական բնութագրեր և աշխատանքի սկզբունքը, որոնք նախատեսված են ականադաշտերում անցումներ ստեղծելու համար, ինժեներական դիտակետերից հակառակորդի տարածքի և օբյեկտների ինժեներական հետախուզության իրականացման կանոնները:

Վերջում հավաքներին ներգրավված անձնակազմը ստուգարք է հանձել՝ ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածությունից:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները