Թուրքիայում զրահամեքենա է վթարվել․ 16 վիրավորներից 5-ը զինծառայողներ են

16:51   24 Սեպտեմբեր 2020    233

Թուրքիայի հարավային, սահմանամերձ Քիլիս նահանգում թուրքական զրահամեքենա է շրջվել, ինչի հետևանքով 16 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 5 զինծառայող։

Hayatsk.info-ն հայտնում է, որ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրք-սիրիական սահմանագծին ծառայություն իրականացնող զինծառայողները ձերբակալել են մի խումբ սիրիացի փախստականների, որոնց պետք է տեղափոխեին Դեմիրշըք սահմանային անցակետ։

Սակայն ճանապարհին զրահամեքենան կողաշրջվել է։ Վիրավորները հոսպիտալացվել են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները