Եվրոպային նախազգուշացրել են «կրկնակի» համավարակի մասին

17:19   24 Սեպտեմբեր 2020    269

Եվրոպայում COVID-19-ով վարակման դեպքերի աճը կարող է գրիպի եւ կորոնավիրուսի մահացու կրկնակի համավարակի վերածվել, նախազգուշացրել են ԵՄ առողջապահության պաշտոնյաները` եվրոպացիներին եւ նրանց կառավարություններին հորդորելով զգոն լինել, հաղորդում է Reuters-ը:

«Ակնհայտ է, որ այս ճգնաժամն անցյալում չէ: Մենք գտնվում ենք որոշիչ փուլում»,- ասել է առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը:

Նա նախազգուշացրել է պոտենցիալ մահացու «COVID-19-ի եւ գրիպի կրկնակի համավարակի» ռիսկի մասին եւ հորդորել է կառավարություններին խրախուսել մարդկանց սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութեր ձեռք բերել եւ հետեւել նոր կորոնավիրուսի փոխանցումը նվազեցնելու սոցիալական հեռավորության միջոցները: «Սա կարող է լինել մեր վերջին հնարավորությունը գարնանային իրադարձությունների կրկնությունը կանխելու համար»,- ասել է Կիրակիիդեսը:

Կիրիակիդեսը եւ Անդրեա Ամմոնը` Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի տնօրենը, հայտարարել են, որ օգոստոսից COVID-19-ով վարակման դեպքերի տագնապալի աճ է գրանցվել, ընդ որում, որոշ երկրներում արդեն ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան մարտին:

«Դա կարող է մասամբ վերագրվել թեստավորման բարելավված ռազմավարությանը,- ասեկ է Ամմոնը:- Սակայն որոշ երկրներում, թվում է, այժմ կրկին անցում է տեղի ունենում համայնքներում սահմանափակ տեղական փոխանցումից դեպի կայուն փոխանցում: Համավարակը դեռ ավարտված չէ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները