Իսրայելում երկու շաբաթով ամբողջական կարանտին է սահմանվում կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով. Նեթանյահու

18:02   24 Սեպտեմբեր 2020    330

Իսրայելում երկու շաբաթով ամբողջական կարանտին է սահմանվում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարելու համար:

Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով իսրայելցի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:

«Իսրայելում հիվանդացությունն աճում է, ինչպես նաև մեծանում է ծանր դեպքերի թիվը: Ինչպես հայտնել են փորձագետները, եթե մենք միջոցներ չձեռնարկենք, ապա շատ շուտով անդունդի եզրին կհայտնվենք»,- նրա խոսքերն է փոխանցում The Jerusalem Post-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նեթանյահուն հայտնել է, որ երկշաբաթյա կարանտինին կհետևեն ոչ շատ խիստ կարանտինի երկու շաբաթ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 187 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները