«Իրապես չէի ցանկանա վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմին». Պուտին

17:49   24 Սեպտեմբեր 2020    303

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսային իրադրությունն այժմ շատ ավելի լավ է, սակայն վերահսկողության թուլացման դեպքում այն կվատթարանա, գրում է eadaily.com կայքը:

«Որոշ երկրներում կրկին խիստ սահմանափակումներ են մտցվում, փակվում են արտադրական օբյեկտները և այլն: Մեզ մոտ իրավիճակն իսկապես շատ ավելի լավ է, սակայն դա այդպես է, քանի որ մենք ժամանակին և արդյունավետ կերպով ենք ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Թուլացնելուն պես իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: Չէի ցանկանա, իրապես չէի ցանկանա վերադառնալ գարնանը կիրառված սահմանափակման միջոցառումներին, ուստի՝ անհրաժեշտ է թեստավորման թիվն ավելացնել, հետևել սահմանված պահանջներին և մարդկանց հետ երկխոսության մեջ մտնել»,- նշել է պետության ղեկավարը:

Միևնույն ժամանակ Պուտինը վստահեցրել է, որ երկրում կորոնավիրուսային իրավիճակը ժամանակի հետ բարելավվելու է: Նա իշխանություններին հանձնարարել է ռիսկի խմբում գտնվողների՝ ծերերի անվտանգության ապահովման համար հատուկ միջոցներ ձեռնարկել:

Հայտնի է, որ Ռուսաստանի 84 շրջանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6595 նոր դեպք: Ընդհանուր վարակակիրների թիվը երկրում հասել է 1 128 836-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները