Բրյուսելում հոկտեմբերի 1-ից կչեղարկեն փողոցում դիմակների պարտադիր կրումը

19:43   24 Սեպտեմբեր 2020    245

Բրյուսելում, հոկտեմբերի 1-ից, փողոցում պաշտպանիչ պարտադիր դիմակ կրելու օրենքն այլևս չի գործելու:

Այս մասին հաղորդում է Le Soir պարբերականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Չորեքշաբթի օրը Բելգիայի ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել, որ հոկտեմբերի 1-ից փողոցում պաշտպանիչ դիմակ կրելու պարտադիր պահանջը չի գործելու:

Շատ մարդաշատ վայրերում և այն վայրերում, որտեղ 1,5 մ անվտանգ հեռավորությունը չի կարող երաշխավորվել, խորհուրդ է տրվում դիմակ կրել, հայտարարել է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը:

Միևնույն ժամանակ, դիմակը կշարունակի պարտադիր մնալ հասարակական տրանսպորտում, խանութներում և կինոթատրոններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրյուսել  


Վերնագիրի այլ պիտակները