ԱՄԷ-ն սեպտեմբերի 24-ից վերսկսում է վիզաների տրամադրումն օտարերկրյա այցելուներին

20:14   24 Սեպտեմբեր 2020    244

ԱՄԷ-ն կսկսի վիզա տրամադրել արտասահմանյան այցելուներին բոլոր յոթ էմիրությունների համար` կորոնավիրուսի համավարակի պատճառով վեցամսյա կասեցումից հետո:

Անձի եւ քաղաքացիության հարցերով դաշնային գրասենյակը հայտարարել է, որ որոշումը կայացվել է COVID-19-ի կապակցությամն ներդրված սահմանափակումները մեղմման, ինչպես նաեւ տնտեսական վերականգնման ծրագրերին աջակցման ջանքերի շրջանակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարեւան Օմանը հինգշաբթի տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 1-ից կվերսկսի պլանային միջազգային թռիչքները` երկիրը եւ ավիացիոն անձնակազմին վիրուսից պաշտպանմանն ուղղված կոշտ միջոցառումներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները