Նոբելյան մրցանակի չափը կմեծացնեն

20:31   24 Սեպտեմբեր 2020    276

Նոբելյան հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշել է 2020 թվականից 1 միլիոն շվեդական կրոնով մեծացնել Նոբելյան մրցանակի չափը:

Մրցանակի ընդհանուր չափն այժմ կկազմի 10 միլիոն կրոն (1,1 միլիոն դոլար), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոբելյան հիմնադրամը նշել է, որ վերջին 8 տարվա ընթացքում հիմնադրամի ընդհանուր կապիտալը հաջող ներդրումների շնորհիվ 3 միլիարդից դարձել է 4,6 միլիարդ կրոն, ուստի մրցանակի չափի ավելացումը հնարավոր է դարձել, հաղորդում է Meduza-ն:

Մրցանակակիրների մասին հայտարարումը կսկսվի հոկտեմբերի 5-ին: Դափնեկիրներին Ստոկհոլմում ամեն տարի պարգեւատրում են դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի ծննդյան օրը: 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով արարողությունը չի կայանա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները