Չինաստանի ամենահարուստ մարդը շշալցված ջրով է կարողություն ստեղծել

21:27   24 Սեպտեմբեր 2020    280

Չինաստանի ամենահարուստ մարդը, ըստ Bloombergի միլիարդատերերի ինդեքսի, գործարար Չժուն Շանշանն է, ով իր կարողությունը ստեղծել է շշալցված ջրով եւ պատվաստանյութերով:

Nongfu Spring-ի հիմնադիր Շանշանի ունեցվածքը հասել է 58,7 միլիարդ դոլարի: Սա նրան 2 միլիարդ դոլարով հարստացրել է Ջեք Մայից, ով նախկինում 1-ին տեղն էր զբաղեցնում չինացի միլիարդատերերի շարքու, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Nongfu Spring ընկերությունը Չինաստանի շշալցված ջրի հսկայական շուկայում հավակնում է առաջին տեղին, երկրում մարդկանց մեծամասնությունը խուսափում է ծորակի ջրից՝ վատ որակի պատճառով:

Ընկերությունն իր բաժնետոմսերի առաջին հանրային ներկայացման ժամանակ մոտ 1,1 միլիարդ դոլար էր աշխատել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները