Շուրջ 5000 մոսկովյան ընկերություններ կանցնեն աշխատանքի հեռավար ռեժիմի

21:52   24 Սեպտեմբեր 2020    274

Մոսկվայի շուրջ 5000 խոշորագույն ընկերությունների խորհուրդ են տվել անցնել աշխատանքի հեռավար ռեժիմի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Մոսկվայի քաղաքապետի մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Բորիս Բուլային:

«Քայլը նպատակ ունի հնարավորինս սահմանափակել մարդկանց շփումը, և ուղղված է քաղաքացիների անվտանգության ապահովմանը»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 128 836 և մահվան գրեթե 20 000 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները