Բրիտանիայում կամավորներին կորոնավիրուսով կվարակեն` պատվաստանյութի փորձարկման համար

21:47   24 Սեպտեմբեր 2020    299

Մեծ Բրիտանիայում հունվարին կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետության աշխարհում առաջին փորձարկումները` պատվաստված կամավորներին կանխամտածված վարակելու իրական փորձի միջոցով:

Թեստերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ, նշել են թերթի զրուցակիցները: Նրանք կարծում են, որ փորձարկումն առանցքային դեր կխաղա շատ նախատիպերից COVID-19-ի դեմ ամենախոստումնալից պատվաստանյութերի ընտրության հարցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախ կամավորներին պատվաստանյութ կներարկեն. իսկ թե փորձարկման համար ինչ կոնկրետ միջոցներ կընտրվեն, չի նշվում: Մեծ Բրիտանիայում շուրջ 2000 հավանական կամավոր արդեն գրանցվել է փորձին մասնակցելու համար, FT-ն մեջբերում է փորձարկմանը սատարող 1DaySooner կազմակերպության տվյալները: Իր կայքում հաստատությունը նշում է, որ արդեն ավելի քան 37.000 կամավոր է գրանցվել 162 երկրից: Ավանդական կլինիկական փորձարկումները տասնյակ հազարավոր մասնակիցներ են պահանջում, եւ հետազոտողները կփորձեն բավարար քանակությամբ մարդկանց գտնել` պատվաստանյութերի բազմաթիվ փորձարկումների համար, հայտնում է Forbes-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները