Ֆիլիպ Կիրկորովի հայրը` Բեդրոս Կիրկորովը մեկնաբանել է իր հոսպիտալացման մասին լուրերը

21:56   24 Սեպտեմբեր 2020    264

Ռուսաստանցի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը` երգիչ և կոմպոզիտոր Բեդրոս Կիրկորովը մեկնաբանել է իր հոսպիտալացման մասին տարածված լուրերը:

«Ի՞նչ հիվանդանոց: Ես ամառանոցում էի, Սոչիից եմ վերադարձել»,-հայտարարել է ավագ Կիրկորովը` հերքելով իր գտնվելը մայրաքաղաք Մոսկվայի կլինիկաներից մեկում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ 88-ամյա Բեդրոս Կիրկորովի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել: Այն բանից հետո, երբ նրա հերթական թեստը արդեն բացասական արդյունք է ցույց տվել, նա ուղևորվել է Սոչի: Վերադառնալուց հետո նա ևս մեկ թեստ է հանձնել, որի պատասխանը հայտնի կդառնա ավելի ուշ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները