Ճապոնական շուկայում պստլիկ կուբիկ Ռուբիկ է հայտնվել

09:02   25 Սեպտեմբեր 2020    169

Ճապոնական շուկայում պստլիկ կուբիկ Ռուբիկ է հայտնվել, որը տեղավորվում է մատի ծայրին:

Ընդ որում, դրա արժեքը 198.000 իեն կամ մոտ 1900 ԱՄՆ դոլար է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այն ստեղծվել է Ճապոնիայում եռաչափ օրիգինալ խորանարդի վաճառքում հայտնվելու 40-ամյակի կապակցությամբ: Խորանարդի չափն ընդամենը 9.9 միլիմետր է, իսկ քաշը` 2 գրամ:

Այն պատրաստված է «գերճշգրիտ մետաղից» եւ վաճառվում է դիսփլեյի համար տուփով, հայտնում է MegaHouse Corp.-ն` խաղալիքներ արտադրող տոկիական Bandai Co.-ի դուստր ընկերությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները