Ճապոնիայում փորձարկում են հսկայական ռոբոտ, որը ստեղծվել է անիմե-սերիալի հերոսի նմանությամբ

09:21   25 Սեպտեմբեր 2020    181

Ճապոնական Յոկոհամա քաղաքում փորձարկվում է դասական անիմե- հերոսի նմանությամբ ստեղծված հսկա ռոբոտը:

Զանգվածային հումանոիդը հիշեցնում է 1970-ականների վերջին հայտնի Mobile Suit Gundam հեռուստասերիալի ռոբոտին: Ռոբոտը, որը մշակման փուլում է 2014 թվականից, ունի մոտ 2 մետր բարձրություն եւ կշռում է 24 տոննա, ընդ որում ավելի քան 200 մասեր պատրաստված են պողպատի եւ ածխածնային մանրաթելի խառնուրդից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ատրակցիոնը պետք է բացվեր 2020-ի հոկտեմբերին, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով այցելուներն այժմ ստիպված կլինեն մի փոքր ավելի սպասել:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները