Նյու Յորքում Metropolitan Transportation Authority ընկերությունը պաշտոնապես արգելել է մետրոյում կղկղելը

09:22   25 Սեպտեմբեր 2020    167

Նյու Յորքում Metropolitan Transportation Authority ընկերությունը պաշտոնապես արգելել է մետրոյում, ավտոբուսներում եւ տրանսպորտային միջոցներում կղկղելը:

Չնայած գործող կանոններին, որոնք օրինախախտի համար 100 դոլար տուգանք են սահմանում «անհարմարության, վտանգի կամ հակասանիտարական պայմանների համար (ներառյալ թքելը կամ միզելը), ցուցակում հատուկ ներառված է «կղկղելը», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

MTA-ի տվյալներով՝ 2019-ին կտրուկ աճել են մետրոյի «կեղտոտ» գնացքների վերաբերյալ բողոքները:

Տրանսպորտի աշխատողների արհմիությունը անցյալ տարվա հոկտեմբերին «Գնացք աղբի համար» լուսանկարների մրցույթ էր նախաձեռնել՝ հավաքարարների կտրուկ կրճատումների վրա ուշադրություն հրավիրելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները