Թրամփի զարմուհին դատական հայց է ներկայացրել՝ նրան եւ մյուս հարազատներին խարդախության մեջ մեղադրելով

09:18   25 Սեպտեմբեր 2020    177

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհի Մերի Թրամփը, դատական հայց է ներկայացրել ամերիկյան առաջնորդի եւ իր մյուս երկու հարազատների դեմ՝ մեղադրելով նրանց իրեն ժառանգության զգալի մասից խաբեությամբ զրկելու մեջ:

Զարմուհին պնդում է, որ 1981 թվականին իր հոր՝ Ֆրեդ Թրամփ-կրտսերի՝ ներկայիս ամերիկացի առաջնորդի եղբոր մահից հետո ինքն ու իր եղբայրը պետք է ժառանգեին անշարժ գույքի ընկերություններում իրենց հոր բաժնետոմսերը: Սակայն, ինչպես նշված է հայցում, Դոնալդ Թրամփը եւ նրա ավագ քույրը՝ պաշտոնաթող դատավոր Մերիեն Թրամփ-Բարրին, ընտանիքի փաստաբանի մեղսակցությամբ, փաստացի զրկել են Մերի Թրամփին, որն այդ ժամանակ 16 տարեկան էր, այդ ակտիվները տնօրինելու իրավունքից: Նա նշել է, որ այս ընկերություններում բաժնետոմսերը գնահատվել են միլիոնավոր դոլարներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները