Իտալիայում գողացել են Հովհաննես Պողոս Երկրորդ պապի արյունով մասունքը

09:31   25 Սեպտեմբեր 2020    178

Իտալիայի Սպոլետո քաղաքի տաճարից գողացել են Հովհաննես Պողոս Երկրորդ պապի արյան կաթիլներով անոթը, ասվում է Սպոլետո-Նորչիի արքեպիսկոպոսարանի հաղորդագրության մեջ:

Մասունքի անհետացումը, որը ներսում սրվակով ոսկե խաչ է, չորեքշաբթի երեկոյան նկատել են Սպոլետոյի տաճարի սպասավորները, որից հետո կանչել են կարաբիներներին։

Արքեպիսկոպոս մոնսինյոր Ռենատո Բոկարդոն դիմել է երկրպագության առարկան գողացողներին՝ խնդրելով հնարավորինս շուտ վերադարձնել այն:

«Զարմանքով եւ ցավով իմացանք Հովհաննես Պողոս Երկրորդի մասունքի գողության լուրը: Սա լուրջ արարք է, որը վնասում է շատ մարդկանց բարեպաշտ զգացմունքները»,- տեսաուղերձում ասում է եկեղեցու վանահայրը: Նա հույս է հայտնել, որ գողությունը չի կատարվել փրկագին պահանջելու նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները