Թրամփը կընդունի առաջիկա ընտրությունների ցանկացած արդյունք, եթե դրանք անցնեն ազատ եւ արդար

09:47   25 Սեպտեմբեր 2020    167

Նախագահը կընդունի առաջիկա ընտրությունների ցանկացած արդյունք, եթե դրանք անցկացվեն ազատ եւ արդար։

Պատասխանելով լրագրողի հարցին, որը մամուլի քարտուղարին հարցրել էր իշխանության խաղաղ փոխանցման հնարավորության մասին այն դեպքում, եթե գործող նախագահը ընտրություններում պարտվի, Մաքենանին ասել է․ «Նախագահը կընդունի ազատ եւ արդար ընտրությունների արդյունքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բայց կարծում եմ՝ ձեր հարցն ավելի շատ համապատասխանում է, որ ուղղեք դեմոկրատներին, որոնք արդեն պաշտոնապես հայտարարել են, որ չեն ընդունի ընտրությունների արդյունքները․․․ Նախագահը ցանկանում է ազատվել փոստով զանգվածային քվեարկությունից։ Դա կարող է վնասել ցանկացած թեկնածուի հնարավորություններին, քանի որ այդ համակարգը խարդախության հեշտ է ենթարկվում»։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը եւս մեկ անգամ կրկնել է իր դիրքորոշումը, որ փոստով քվեարկությունը կարող է հանգեցնել քվեաթերթիկներով կատարվող խարդախության։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները