Իտալական Alitalia ավիաընկերությունը COVID-ի ախտորոշման թեստավորում անցած չվերթներ է գործարկում

09:51   25 Սեպտեմբեր 2020    168

Իտալական Alitalia ավիաընկերությունը հույս ունի պաշտպանել ուղեւորներին COVID-19-ից` թռիչքներից առաջ թեստավորելով ուղեւորներին: «COVID-ի թետավորում անցած թռիչքներից» օգտվելու համար ուղեւորները կամ պետք է օդանավակայանում անվճար էքսպրես թեստ հանձնեն կամ ներկայացնեն թռիչքից 72 ժամ առաջ արված թեստավորման բացասական արդյունքներ:

Ավիաընկերության տվյալներով` օդանավակայանում թեստավորում անցած ուղեւորներն արդյունքները կստանան 30 րոպեից: Այն ուղևորները, ում մոտ թեստի արդյունքը դրական կլինի, չեն կարողանա օդ բարձրանալ, սակայն նրանք իրավունք կունենան հետ ստանալ տոմսի գումարը կամ փոխել չվերթը: Ուղեւորները պետք է դիմակ կրեն եւ փոխեն այն յուրաքանչյուր չորս ժամը մեկ: Ճանապարհորդները չվերթից առաջ պետք է նաեւ հատուկ ձեւաթուղթ լրացնեն, որը հաստատում է, որ նրանք չեն շփվել կորոնավիրուսով վարակված անձի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները