Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին զերծ մնալ Հայաստանին զենք մատակարարելուց. Իլհամ Ալիև

09:18   25 Սեպտեմբեր 2020    451

Մենք լրջորեն անհանգստացած ենք Հայաստանին զենքի մատակարարումներով, հատկապես սահմանի Թովուզի հատվածում Հայաստանի սանձազերծած ռազմական սադրանքից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի շրջանակներում տեսակապի ձևաչափով անցկացված ընդհանուր դեբատների ժամանակ:

Նախագահը նշել է, որ պետական սահմանին բախումների թեժ փուլն ավարտվել է հուլիսի 16-ին: Իսկ հուլիսի 17-ից մինչև սեպտեմբեր ռազմական ինքնաթիռներով Հայաստան մատակարարվեց ավելի քան 1000 տոննա ռազմական սարքավորումներ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանն աշխարհի ամենաաղքատ երկրներից է, որը հնարավորություն չունի միլիարդավոր դոլարներ ծախսել զենք գնելու համար, ապա կարելի ր եզրակացնել, որ այդ զենքը նրան անվճար են տրամադրում:

Օկուպանտ երկրին զենքի մատակարարումը լրջորեն վնասում է բանակցային գործընթացին: Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին զերծ մնալ Հայաստանին զենք մատակարարելուց:

Hayatsk.info

Հեշթեգներ: նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները