Զուրաբիշվիլի. Վրաստանն ու Ադրբեջանը պատմական և ռազմավարական գործընկերներ են

20:20   24 Սեպտեմբեր 2020    197

«Ես հպարտ եմ երկկողմ սահմանային հանձնաժողովի ստեղծմանը մասնակցելու համար»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին իր թվիթերյան էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահը նշել է, որ վրաց-ադրբեջանական սահմանի սահմանագծման աշխատանքները շուտով պետք է ավարտվեն:

«Ես հպարտ եմ, որ որպես արտաքին գործերի նախարար՝ ժամանակին մասնակցել եմ երկկողմ սահմանային հանձնաժողովի ստեղծմանը: Այս գործընթացը պետք է ավարտվի: Մեր գործընկերությունը բխում է մեր ազգային շահերից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները