Վրաստանն ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն ու ռազմավարական գործընկեր է սևծովյան տարածաշրջանում. Գախարիա

10:41   25 Սեպտեմբեր 2020    226

«Վրաստանն ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է սևծովյան տարածաշրջանում», – Twitter- ում գրառում է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՝Բրայանի հետ ունեցած զրույցի առնչությամբ:

Կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերությանը վերաբերող կարևոր հարցեր, ինչպես նաև Վրաստանի և տարածաշրջանի անվտանգության մարտահրավերները:

«ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ մենք քննարկել ենք ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական գործընկերության, Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման և օկուպացիայի խնդիրները: Վրաստանն ԱՄՆ-ի հաստատակամ դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է սևծովյան տարածաշրջանում: Մեր ժողովուրդները շարունակում են ուսումնասիրել համագործակցության նոր ոլորտներ», – գրել է Վրաստանի վարչապետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գախարիա  


Վերնագիրի այլ պիտակները