Չեխիայում գրանցվել է COVID-19-ից մահացության ռեկորդային ցուցանիշ

10:48   25 Սեպտեմբեր 2020    180

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։

Չեխիայում անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ։ Սա մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է երկրում պանդեմիայի սկսվելուց ի վեր։

Ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվն օգոստոսի վերջի համեմատ 5 անգամ ավելացել է՝ հասնելով 120-ի։ Պանդեմիայի ողջ ընթացքում մահացել է 567 մարդ։

Հինգշաբթի օրվանից երկրում հսկողությունը խստացվել է։ Մասնավորապես, ոստիկանությունը սկսել է մետրոյում և ցամաքային տրանսպորտում բերման ենթարկել առանց դիմակ շրջող մարդկանց։ Տուգանքի չափը կազմում է 10 հազար կրոն (մոտ 435 դոլար)։

Բացի այդ, 32-անյա կնոջը դատապարտել են 3 տարվա պայմանական ազատազրկման այն բանի համար, որ իմանալով իր հիվանդության մասին՝ նա առանց դիմակի օգտվել է հասարակական տրանսպորտից, գնումներ կատարել խանութներից։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնը հինգշաբթի ներառել է Չեխիան 7 երկրների թվում, որտեղ կորոնավիրուսի զարգացումն ընթանում է առավել մեծ տեմպով։ Չեխիայից բացի, ցուցակում են ընդգրկվել Իսպանիան, Մալթան, Ռումինիան, Բուլղարիան, Խորվաթիան և Հունգարիան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները