Ռուսական պատվաստանյութի դեմ պատվիրված արշավն աննախադեպ մասշտաբներ է ստանում. Զախարովա

15:16   25 Սեպտեմբեր 2020    233

Որոշ երկրներ, գիտական ​​քննարկման փոխարեն, ծավալում են աննախադեպ մասշտաբների պատվիրված արշավ ընդդեմ ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Դաշնային խորհրդում կայացած կլոր սեղանի ժամանակ (թեմա՝ «Պանդեմիայից հետո․ տեղեկատվական պատերազմները ժամանակակից աշխարհում։ Եզրակացություններ Ռուսաստանի համար»)։

«Տեղի է ուեցել մեր բժշկական հաջողությունների կտրուկ բացասական լուսաբանում, այդ թվում` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հարցում: Այժմ դա ստանում է աննախադեպ մասշտաբներ: Գիտական առողջ բանավեճի փոխարեն տեսնում ենք 20-րդ դարի չգիտեմ որ թվականների ոգով պատվիրված արշավներ»,-հայտարարել է Զախարովան: Ռուսական մշակման արդյունավետության վերաբերյալ գիտափորձագիտական հասարակության կասկածները լայնորեն տարածում են, օրինակ, գերմանական ԶԼՄ-ները։

Դիվանագետը նշել է, որ պատվաստանյութը պետք է քննարկվի գիտական ​​հանրույթում, դա կարելի է անել առցանց:

«Եթե ցանկանում եք քննարկել, կան սիմպոզիումներ։ Եվ դրա համար պետք չէ ինքնաթիռի տոմս գնել: Միացեք ինտերնետին, քննարկեք այն, ինչ ցանկանում եք, նյութեր խնդրեք», – ասել է ԱԳՆ խոսնակը:

Զախարովայի հայտարարությամբ՝ Ռուսաստանում այս հարցի վերաբերյալ ցանկացած տեսակի խորհրդատվություն կարող է կազմակերպվել:

Ռուսաստանն օգոստոսի 11-ին աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը ստացել է «Sputnik V» անվանումը: Դեղը մշակվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի կողմից: Այն հիմնված է արդեն իսկ հայտնի պլատֆորմի վրա, որի վրա ստեղծվել են մի շարք պատվաստանյութեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները