Վստահ չեմ, որ նախագահական ընտրություններն արդար կլինեն. Թրամփ

11:04   25 Սեպտեմբեր 2020    207

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցնեն արդար:

«Փոստով քվեարկության կարգի հետ կապված զգուշություն է անհրաժեշտ: Սա մեծ խարդախություն է: Մենք պետք է վստահ լինենք, որ ընտրությունները կանցնեն արդար: Ես համոզված չեմ, որ այդպես կլինի», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ ՔեյլՄաքինենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճանաչի ազատ և արդար ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը չէր պատասխանել լրագրողի հարցին, թե պարտության դեպքում ինքը երաշխավորո՞ւմ է արդյոք իշխանության խաղաղ փոխանցում Ջո Բայդենին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները