Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսն անվանել է թիվ մեկ սպառնալիք

11:15   25 Սեպտեմբեր 2020    201

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսն անվանել է թիվ մեկ սպառնալիք:

Ըստ նրա՝ համաճարակը փորձություն է դարձել միջազգային համագործակցության համար, որը մարդկությունը ձախողեց:

Նոր դեպքերը ստիպել են Եվրոպայում նոր սահմանափակումներ մտցնել: Իսպանիայում էլ, որտեղ օրական գրանցվող դեպքերի թիվը 10 հազարից ավելի է, բժշական հաստատությունների աշխատանքում ներգրավվել են հարյուրավոր օտարերկրացի բժիշկներ: Մոսկվայի քաղաքապետը խնդրել է ընկերություններին՝ աշխատակիցների հեռավար աշխատանքի ռեժիմ սահմանել: Բացի դրանից, ինքնամեկուսացման կարգ է սահմանվելու տարեցների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները