Թունավորում չի եղել, դա դիաբետի նոպա էր․ Նավալնիի հեգնական գրառումը

11:22   25 Սեպտեմբեր 2020    217

Ալեքսեյ Նավալնիի թվիթերյան էջում առաջին անգամ առաջին դեմքից հայտարարություն է հնչել: Նա հեգնանքով է անդրադարձել իր վիճակի վերաբերյալ լուրերին` գրելով․ «Մի քիչ խառնվել եմ:

Թունավորում չի եղել: Դա դիաբետի նոպա էր: Ռուսասստանն էլ «Նովիչոկ» երբեք չի արտադրել: Թունավորում եղել է, բայց գերմանացիներն են, կամ ես ինքս եմ ինձ թունավորել:

Ինձ թվում է՝ Կրեմլում մտացածին տարբերակների դեպարտամենտ են բացել»,- գրել է նա: Գրառումը հաջորդել է հրապարակմանը, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել Նավալնիի պատահական ինքնաթունավորումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները