Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել Հարավային Կորեայից

11:29   25 Սեպտեմբեր 2020    201

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել հարավկորեացի պաշտոնյայի սպանության համար, հայտնել է Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը։

Ընը Հարավային Կորեայի նախագահին ասել է, որ միջադեպը չպետք է տեղի ունենար, հայտնում է BBC-ը։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Օկվիանոսների և ձկնորսության նախարարության 47-ամյա աշխատակիցը սպանվել է ԿԺԴՀ տարածքային ջրերում։ Հնարավոր է, նա փորձում էր փախչել Հյուսիսային Կորեա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները