Աջարիայում ժամը 22:00-ից ռեստորանների աշխատանքը կսահմանափակվի, տրանսպորտինը՝ կդադարեցվի

11:43   25 Սեպտեմբեր 2020    207

Աջարիայում այսօրվանից` ժամը 22:00-ից սահմանափակվելու է ռեստորանների աշխատանքը։ Դադարեցվելու է նաև տրանսպորտի երթևեկությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ որոշումը կապված է բարդ համաճարակային վիճակի հետ:

«Աջարիայում այսօր տիրող իրավիճակից ելնելով, անհրաժեշտ է դարձել գործարկել որոշ սահմանափակումներ: Սեպտեմբերի 25-ից՝ 22:00-ից այլևս չեն աշխատի ռեստորանները, հասարակական տրանսպորտը կդադարեցնի աշխատանքը»,- նշել է Մեզվրիշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նաթիա-Մեզվրիշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները