ԱՄԷ-ն եւ Իսրայելը քննարկել են ընդհանուր կիբեռսպառնալիքների դեմ պայքարում ջանքերի միավորման հարցը

11:46   25 Սեպտեմբեր 2020    198

ԱՄԷ-ն եւ Իսրայելը համամիտ են իրենց ազգային համացանցային սպառնալիքների հարցում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է իսրայելական Կիբեռանվտանգության ազգային վարչության ղեկավար Իգալ Ունան ԱՄԷ-ի իր գործընկեր Մոհամմեդ ալ Քուվայթիի հետ առցանց կոնֆերանսի ժամանակ, փոխանցում է Reuters-ը։

Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ պաշտոնական հարաբերությունների հաստատումը հանգեցրել է բազմաթիվ երկկողմ գործարքների, այդ թվում՝ կիբեռտեխնոլոգիաների շուրջ, որոնց արտահանումը 2019 թվականին գնահատվում էր 6,5 մլրդ դոլար։

«Մեզ մոտ միեւնույն սպառնալիքներն են տարածաշրջանի բնույթի, մեր նոր «բաց» հարաբերությունների եւ այն բանի պատճառով, թե ով ենք մենք՝ տնտեսապես եւ տեխնոլոգիապես ուժեղ լինելու առումով»,- ասել է Իգալ Ունան։

Մոհամմեդ ալ Քուվայթին ԱՄԷ-ն անվանել է իր թվային ոլորտի զարգացմանը զուգահեռ պոտենցիալ ենթակա առցանց սաբոտաժի վտանգին, ներառյալ շորթիչ-ծրագրերի հարձակումները։ Նա իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը բնութագրել է որպես ԱՄԷ-ի կառավարությա համար «առաջքայլ», քանի որ այն հետապնդում է այնպիսի նպատակներ, ինչպես «խելացի» կառավարությունը եւ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները։

ԱՄԷ-ն անցյալ տարի իր կիբեռանվտանգության շուկան գնահատել էր 490 մլն դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները