ԱՄՆ սենատորները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ են ներկայացրել

12:04   25 Սեպտեմբեր 2020    210

Ամերիկացի մի խումբ սենատորներ օրինագիծ են ներկայացրել, որը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանում է նախատեսում՝ կապված Ալեքսեյ Նավալնիի թունավորման միջադեպի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում է նախագծի հեղինակներից մեկի՝ Դելավեր նահանգի սենատոր Քրիս Քունսի կայքում:

«Օրինագիծը վարչակազմին հանձնարարում է պարզել, թե արդյոք Կրեմլը խախտել է ԱՄՆ օրենսդրությունը, որն արգելում է քիմիական և կենսաբանական զենքի օգտագործումը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք «ներգրավված են միջազգային իրավունքի կոպիտ խախտումների մեջ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները