Գորբաչովը մեկնաբանել է Պուտինի թեկնածության առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի

12:45   25 Սեպտեմբեր 2020    207

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, մեկնաբանելով Խաղաղության Նոբելյան մրցանակին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածության առաջադրումը, նշել է, որ եկել են ժամանակներ, երբ մրցանակն արդեն իրական արժանիքների համար են տալիս, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կարծում եմ՝ արդեն անցել են ժամանակները, երբ հնարավոր էր ծանոթի կամ, Աստված գիտի, ինչի միջոցով մրցանակ ստանալ»,- նշել է Գորբաչովը՝ մանրամասնելով, որ ժամանակին դա մեծ խնդիր էր, սակայն, բարեբախտաբար, այժմ մրցանակ կարող է ստանալ նա, ով տարբերվում է:

«Ո՞վ է արժանի: Չգիտեմ: Հեռու եմ դրանից»,- նշել է ԽՍՀՄ նախկին նախագահը, որը 1990 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել: Նրան պարգևտրել էին «Միջազգային հանրության կյանքի կարևոր մաս համարվող խաղաղության գործընթացում իր առաջատար դերի ճանաչման համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները