Թրամփը հայտնել է՝ ինչ պայմանով կհամաձայնի իշխանության խաղաղ փոխանցման

12:26   25 Սեպտեմբեր 2020    200

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնը խաղաղ ճանապարհով կլքի միայն այն դեպքում, եթե ընտրություններում տանուլ տա դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը, ինչը կհաստատի Գերագույն դատարանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է Fox news-ի հետ զրույցում։

«Այդ դեպքում ես կհամաձայնեմ Գերագույն դատարանի որոշման հետ։ Բայց ես կարծում եմ՝ մինչև դրան հասնելը մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ասել է պետության գործող ղեկավարը։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել էր նախագահական ընտրություններում իր պարտության դեպքում երաշխավորել երկրում խաղաղ իշխանափոխություն:

«Եկեք տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Ես արդեն ասել եմ, որ փոստով քվեարկությունն աղետ է».- ասել էր Թրամփը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Միևնույն ժամանակ, երկրի առաջնորդը վստահություն է հայտնել իր հաղթանակում:

«Իշխանության որևէ հանձնում չի լինի, կլինի շարունակություն»,- հավելել էր նա:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները