Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, կառավարությունը խստացնում է սահմանափակումները

13:57   25 Սեպտեմբեր 2020    201

Ֆրանսիայում վերջին ամիսների կտրվածքով կորոնավիրուսով վարակման ռեկորդային նոր ցուցանիշ է արձանագրվել. վերջին մեկ օրում վարակման 16 096 դեպք է հաստատվել:

Նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ կառավարությունն օրերս հակահամաճարակային նոր սահմանափակումների մասին է հայտարարել՝ փորձելով թուլացնել վարակի տարածման տեմպը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որոշումը, սակայն, դժգոհությունների պատճառ է դարձել մայրաքաղաք Փարիզում և Մարսելուն. բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ կառավարության որոշումը բոյկոտելու մտադրության մասին է հայտնել:

Վարչապետ Ժան Կաստեքսն էլ, ի պատասխան, տնտեսվարողներին պատասխանատու գտնվելու կոչ է արել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները