Ռիո դե Ժանեյրոյում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է ամենամյա կառնավալը

13:16   25 Սեպտեմբեր 2020    223

Բրազիլիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել է ամենամյա կառնավալը։

Բրազիլիայի խոշորագույն քաղաք Ռիո դե Ժանեյրոյում կառնավալն ավանդաբար անցկացվում է Մեծ Պահքից առաջ՝ ուրբաթ օրվանից մինչև երեքշաբթի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Անվտանգության բացակայությամբ և գիտնականների շրջանում անորոշությամբ պայմանավորված մենք որոշել ենք հետաձգել միջոցառումը»,- հայտարարել է սամբայի դպրոցների անկախ լիգայի (LIESA) ղեկավար Ժորժե Կաստանեյրան:

Նա չի բացառել, որ արդյունավետ պատվաստանյութի դեպքում տոնը, որը Ռիո դե Ժանեյրոյում գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը, այնուամենայնիվ, կհաջողվի անցկացնել ավելի ուշ:

Բրազիլիան աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է․ վերջին տվյալներով երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 659 909 դեպք, որոնցից 139 883-ը՝ մահվան ելքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները